211652_close_icon
views-count5791 դիտում article-date 12:36 19-04-2018

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հրավերով արցախցի տաղանդավոր պատանի երաժիշտները հանդես եկան համերգային ծրագրերով

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հրավերով օրերս Երևանում էին գտնվում արցախցի տաղանդավոր պատանի երաժիշտները: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ նրանք համերգային ծրագրերով ելույթներ են ունեցել Մ. Մալունցյանի անվան արվեստի և Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցներում, մասնակցել են վարպետության դասերի և ծանոթացել 2800-ամյա մեր մայրաքաղաքի պատմությանը: Արցախցի երեխաներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական թնագարան, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, «Տերյան» մշակութային կենտրոն և պատմամշակութային այլ հաստատություններ: Պատանի երաժիշտներին հյուրընկալել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, զրուցել նրանց հաջողությունների և մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասին, հանձնել խորհրդանշական նվերներ:

Նմանատիպ նյութեր