211652_close_icon
views-count1743 դիտում article-date 11:28 19-04-2018

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել իրավախախտումներ թույլ տվող անձանց. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- գրել է Ա. Ահարոնյանը:

Նմանատիպ նյութեր