211652_close_icon
views-count10060 դիտում article-date 10:32 19-04-2018

Այսօր բերման է ենթարկվել 20 ցուցարար. Tert.am

«Ազատությունից» փոխանցում են, որ այս պահի դրությամբ այսօր 20 քաղաքացի է բերման ենթարկվել: Հիշեցնենք, որ երեկ բերման ենթարկվածների թիվը գրեթե 90-ի էր հասնում, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/19/protest/2666338]Tert.am[/url]-ը։ Ցուցարարները վանկարկում են. «Քայլ արա՛, զենքդ դիր վայր»: 10։10 Տարածք է ժամանել շտապօգնության մեքենա: Ներկաներն ասացին, որ կարմի բերետավորներից մեկը ցուցարար աղջկա քթին է հարվածել: Վնասվածք ստացած աղջիկն ասաց, որ կարծում է՝ վնասվածք չկա, ուղղակի արյուն է հոսում: Շտապօգնության աշխատակիցներն աղջկան օգնություն են ցուցաբերում: Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց աղջկանից, թե ով է եղել հարվածող, որպեսզի նրան պատժեն: Աղջիկն ասաց, որ միտումնավոր չի արել: «Այդ անկանոն շարժում կատարած ոստիկանին ցույց տվեք, ասացիք, որ դիտավորություն չի եղել, բայց դա չի արադացնում ոստիկանության գործողությունները»,-ասաց նա: Որևէ մեկին ցուցարարները և տուժած աղջիկը մատնացույց չարեցին: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/19/protest/2666338]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր