211652_close_icon
views-count4633 դիտում article-date 09:47 19-04-2018

Նարեկ Սարգսյանը չի կարող ձեռքից բաց թողնել «յուղոտ» հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ մամուլում պայթեց տեղեկությունը, որ Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ հյուրանոցային համալիր կառուցելու ծրագիրը շարունակում է իշխանությունների օրակարգում մնալ: Պետական պատկան կառույցները, ինչպես որ սպասվում էր, հերքեցին լուրը, սակայն «Փաստ»–ի տեղեկությունների համաձայն՝ այդ նախագիծը ոչ միայն օրակարգի թեժ հարցերից է, այլև այս ընթացքում ռուսաստանաբնակ գործարար Յուրիկ Ալոյանին հաջողվել է տարածքը 99 տարով շահագործելու պայմանագիր կնքել պատկան կառույցի հետ: Ու թեև այն դեռևս գաղտնի է պահվում, բայց գործն իր «հաղթական» ավարտին հասցնելու հարցն իր վրա է վերցրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա գործարարին խոստացել է վերևների հետ բանակցելու և համոզելու «դժվարին» հարցն իր վրա վերցնել: Եվ չնայած այս գործում շահագրգռված անձինք շատ կան, բայց այս հարցը լուծելու մեջ ամենաշահագրգռված անձը հենց Ն. Սարգսյանն է: Նա որոշել է նաև մեկ գնդակով երկու նապաստակ որսալ, քանի որ չի կարող ձեռքից բաց թողնել մեծահարուստի կողմից ֆինանսավորվող հյուրանոցային համալիր կառուցելու «յուղոտ» հեռանկարը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր