211652_close_icon
views-count15989 դիտում article-date 09:03 19-04-2018

Վերջնականապես փակվել է Իշխան Զաքարյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցը. «Ժամանակ».

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցը: Զաքարյանի համար վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է սփյուռքահայ գործարար և բարերար Ալբերտ Բոյաջյանը, սակայն Սարգսյանը պատասխանել է, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք այլևս չեն լինելու կառավարությունում և գործադիր իշխանության մեջ ընդհանրապես: Չնայած դրան, Զաքարյանը կողմ քվեարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ ցույց տալով, որ չի կորցրել հույսը արժանանալու Սարգսյանի բարեհաճությանը»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր