211652_close_icon
views-count62360 դիտում article-date 22:07 18-04-2018

Նիկոլ Փաշինյան. «Պարզվում է, հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում». Tert.am

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում ընթացող հանրահավաքի շարքերում նկատել է պաստառներ, որոնց վրա պատկերված են Շառլ Ազնավուրի և Սերժ Թանկյանի դիմանկարները: «Ես կոչ էի անում նրանց անհապաղ գալ Հայաստան: Ես ստացել եմ հավաստիացումներ, որ Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը լսել են մեր կոչը: Մենք հիմա պետք է պատասխան սպասենք նրանցից: Նրանք երկուսն էլ իրենց բազմաթիվ հայտարարություններում ասել են, որ իրենք փոփոխությունների կողմնակից են, որ ուզում են տեսնել այլ Հայաստան: Ուզում եմ ասել, որ ահա, ձեր երազանքը իրականություն դարձնելու համար ձեզ մնացել է իրականացնել մի փոքր պարզ գործողություն, գնել տոմս, ժամ առաջ թռնել Երևան»,- ասաց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ ժողովուրդը նրանց օդանավակայանից հրապարակ «կբերեն ձեռքերի վրա»: Պատգամավորը հույս հայտնեց, որ նրանք չեն մերժի հայ ժողովրդի արդարացի խնդրանքը: «Պարզվում է, հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում: Հենց հիմա: Սերժ, մենք սպասում ենք քեզ»,- դիմեց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/18/raod/2665661]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր