211652_close_icon
views-count3718 դիտում article-date 21:50 18-04-2018

Հակահրդեհային վարժանքները շարունակվում են առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հանձնարարությամբ իրականացնում է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Ապրիլի 19-ին, ժամը 02.00-ին՝ «Պրոսպեկտ Մոլ» առևտրի ու ժամանցի կենտրոնում (հասցեն՝ ք.Երևան, Մաշտոցի 5) կանցկացվի «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն : Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար: «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ»-ի ընթացքում նախատեսված ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում սննդի կետերի, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին:

Նմանատիպ նյութեր