211652_close_icon
views-count19212 դիտում article-date 21:17 18-04-2018

Կարեն Կարապետյանը չի խաբել ժողովրդին

Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններին թեև փաստացի գլխավորել է ՀՀԿ-ի նախընտկան քարոզարշավը , բայց եղել է կուսակցության առաջին փոխնախագահը, այսինքն՝ կուսակցության երկրորդ դեմքը: Ե՛վ նախընտրական շրջանում, և՛ դրանից հետո, որպես Հայաստանի վարչապետ Կ. Կարապետյանը զբաղվել է երկրի տնտեսական հարցերով՝ փաստացի լինելով ՀՀԿ-ի և Հայաստանի տնտեսական բլոկի թիվ 1 պատասխանատուն, և այսօր էլ նշանակվելով առաջին փոխվարչապետ` Կ. Կարապետյանը փաստացի մնում է ՀՀԿ-ի երկրորդ դեմքն ու երկրի տնտեսության հիմնական պատասխանատուն… Կոռեկտ չէ, ավելին` անգրագիտություն է Կ. Կարապետյանին դավաճանության կամ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մեջ ավանդ ունենալու համար մեղադրելը , քանզի իրականում Կարեն Կարապետյանը չի խաբել Հայաստանի քաղաքացիներին. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է առաջնորդելով ՀՀԿ-ն , որի նախագահը այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանն էր և նրանք, ովքեր ձայն էին տալիս Հանրապետականին` թեկուզ և Կարեն Կարապետյանի խաթր, լավ էլ գիտակցում էին , որ ՀՀԿ-ի առաջնորդը, ոչ թե Կ. Կարապետյանն է, այլ՝ Սերժ Սարգսյանը : Այ եթե Կ. Կարապետյանը այլ կուսակցությամբ մասնակցեր ընտրություններին, իսկ հետո սատարեր Սերժ Սարգսյանին կամ խոստացած լիներ, որ ինքն է ՀՀԿ-ի հաջողության դեպքում շարունակելու մնալ վարչապետ, իսկ հիմա հրաժարվեր՝ կարելի կլիներ նրան մեղադրել ժողովրդին խաբելու մեջ, բայց պարոն Կարապետյանը ազնիվ է եղել և՛ իր ընտրողների, և՛ իր կուսակցական ընկերների հանդեպ ՝ մի կողմից ընտրություններից հետո որպես վարչապետ տնտեսական հաջողություններով կատարել ժողովրդին տված իր խոստումները, մյուս կողմից՝ առաջարկելով ՍԵրժ Սարգսյանին դառնալ Խորհրդարանական Հայաստանի վարչապետ, երկրի անվտանգության և պաշտպանողականությանը վերբերվող պատասխանատվությունը հանձնել է Սերժ Սարգսյանին ( Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հստակ հայտարարում էր , որ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ի Հայաստանի մասին ուենցած անվտանգության պատկերացումների պատասխանատուն է), իսկ իրեն պահեց երկրի տնտեսական առաջընթացի պատասխանատվությունը, որը ևս ամրագրված էր ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերում: Կ. Կարապետյանը ազնիվ , պատասխանատվության զգացողություն ունեցող գործիչ է , ով և վարչապետ աշխատած տարիներին, և` վստահ եմ` առաջին փոխվարչապետի աշխատասենյակից , որը ի դեպ ունենալու է նախագահական Հայաստանի վարչապետի լիազորություններ՝ ծառայելու է ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման: Մեծ հաշվով նոր սահմանադրությամբ պարտադրված փոխվել են միայն պաշտնոնների անունները , բայց լիազորություններն ու պատասխանատվությունը մնացել են նույնը . Սերժ Սարգսյանի պաշտոնը նախագահի փոխարեն կոչվում է վարչապետ, բայց պարոն Սարգսյանը շարունակում է մնալ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն ու ունենալ նախկին նախագահի լիազորությունները , իսկ Կ. Կարապետյանի պաշտոնը, վարչապետից դարձել է առաջին փոխվարաչապետ, բայց պարոն Կարապետյանի լիազորություններն ու պատասխանատվությունը մնացել են նախկին վարչապետի ունեցած իշխանության ուժով: Եվ ի վերջո Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ պետք է հետաքրքրի Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քաղաքական տանդեմի առաջիկայում արձանագրվելիք քաղաքական և տնտեսական հաջողությունները, որը պետք է բարելավվի քաղաքացու կյանքը, այլ ոչ այն հանգամանքը, թե ով, ինչ պաշտոն է զբաղեցնում , քանզի միևնույն է իշխանության պատասխանատուն այլևս անձեր չեն , այլ` Հանրապետականը , որն այլևս ունի երկու ընդգծված լիդերներ՝ քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյան, և տնտեսական առաջնորդ՝ Կ. Կարապետյան: Ք[b]աղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյան[/b]

Նմանատիպ նյութեր