211652_close_icon
views-count4186 դիտում article-date 21:31 18-04-2018

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ բացվել է նոր ցուցահանդես

Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ բացվել է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով նոր ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: Ցուցահանդեսի նպատակն է, երիտասարդ սերնդի շրջանում պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելով հանդերձ, վեր հանել նաև պատմական ժառանգության ճանաչողության, արժևորման ու պահպանության խնդիրները: Հյուրերի համար ելույթ է ունեցել Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը, որից հետո երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների և ուսանողների համար դասախոսել է «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաներ ճանաչողական շրջայց են կատարել թանգարանում: Նշենք, որ ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև ս.թ հունիսի 18-ը:

Նմանատիպ նյութեր