211652_close_icon
views-count4648 դիտում article-date 18:42 18-04-2018

ՈւԵՖԱ-ի նախագահը զգուշացրել է ՊՍԺ-ին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՊՍԺ-ն հավանաբար խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյը: «Մենք չենք ցանկանում որևէ մեկին սպանել: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ օգնելու համար: Մենք ոստիկանություն չենք, սակայն կան կանոններ, որոնք պետք է հարգել: Մեր եզրակացությունները անկախ են», հայտարարել է Չեֆերինը: Ավելի վաղ նշվել է, որ ՈւԵՖԱ-ին ՊՍԺ-ին կասկածում է, որ վերջինս հովանավորներից ստացած եկամուտների ավելի մեծ ցուցանիշներ է ներկայացրել (200 մլն եվրո): Այս հարցով որոշում կկայացվի հունիսին:

Նմանատիպ նյութեր