211652_close_icon
views-count72983 դիտում article-date 17:43 18-04-2018

Նման որակի ոստիկանություն ունենալը ոչ միայն իշխանության, այլ՝ մեր ողջ ժողովրդի հպարտությունն է. Մենուա Հարությունյան

[b]Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.[/b] Պետք է փաստենք, որ չնայած այն բանին, որ մեզանում պարբերաբար տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ միշտ էլ ցուցարարները կոչ են արել ոստիկաններին դավաճանել սեփական կոչմանն ու միանալ իրենց, բայց երբեք որևէ ոստիկան չի դավաճանել սեփական կոչմանը, և սա այն դեպքում, երբ մեր ոստիկաններն ապրում են բավականին համեստ աշխատավարձով․․․ Սա նշանակում է, որ ոստիկանության շարքերում ծառայության անցած Հայաստանի քաղաքացիները գաղափարական դաշտում են և սեփական ծառայությունը կատարում են խորը համոզմունքների հիմքով՝ ծառայելով օրենքին, ծառայելով սեփական պետությանը։ Եվ առհասարակ՝ բոլորս պետք է գիտակցենք, որ ինչպես առաջին գծում կանգնած զինվորը չի կարող լքել իր դիրքը, քանզի դա դավաճանություն է, այդպես էլ օրենքը պաշտպանող ոստիկանը օրենքի տառը պաշտպանելիս կանգնած է իր առաջին գծում և չի կարող դավաճանություն թույլ տալ սեփական պետության և ժողովրդի առջև։ Եվ բոլորս պրտավոր ենք գիտակցել, որ օրենք պաշտպանող ոստիկանը ոչ թե ցուցարարներից պաշտպանում է իշխանությանը, այլ՝ պաշտպանում է երկրի ներքին անդորրը, երկրի ներքին անվտանգությունը՝ իր տեղում ամրապնդելով սահմանին կանգնած զինվորի թիկունքը։ Եվ ի վերջո մենք պարտավոր ենք հարգել և հպարտ լինել, որ ունենք ոստիկաններ, ովքեր ցածր աշխատավարձով պատրաստ են պաշպանելու մեր երկրի ներքին անդորրն ու ծառայել օրենքին։ Ի դեպ, Հայաստանի ոստիկանությունն իսկապես ցուցաբերում է ծայրահեղ և հարգանքի արժանի զգոնություն և զսպվածություն ցուցարարների նկատմամբ, ինչը բացառիկ է նույնիսկ ամենակայացած և ժողովրդավարական երկրների ոստիկանությունների համեմատ։ Եվ իշխանության ձգտող ամեն ոք՝ այդ թվում և այս օրերի ցուցարարները, պետք է հստակ հասկանան, որ նման որակի ոստիկանություն ունենալը դա ոչ միայն իշխանության, այլ՝ մեր ողջ ժողովրդի հպարտությունն է, և եթե ինչ որ մի օր իրենք գան իշխանության, ապա պետք է կարողանան ոստիկանության գործունեության այս նույն փիլիսոփայությունը պահպանել։

Նմանատիպ նյութեր