211652_close_icon
views-count59214 դիտում article-date 15:19 18-04-2018

Արտակարգ դեպք Վանաձորում. հրդեհ է բռնկվել ВАЗ 21099-ում. ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Գարիկ Առաքելյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 FA 750 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արման Խոյեցյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր