211652_close_icon
views-count4277 դիտում article-date 14:00 18-04-2018

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր