211652_close_icon
views-count12179 դիտում article-date 11:31 18-04-2018

Հունաստանում միջազգային հանցախումբ է ձերբակալվել. նրանց մեջ հայեր և վրացիներ կան

Հունաստանում ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանության հետ համատեղ ուժերով 2-րդ օրն է՝ Սալոնիկում միջազգային հանցավոր խմբավորման դեմ (Վրացական խմբավորում) գործողություններ է իրականացնում։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնի է 14 ձերբակալվածների մասին։ Վերջիններս, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» անդամներ են: Խմբավորումը գործել է Եվրոպայի ողջ տարածքում։ Միայն Սալոնիկում բացահայտվել են տասնյակ գողություններ։ Խմբավորումը մասնագիտացել էր խմբակային գողություններում։ Նախօրեին Պիլեյ թաղամասում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որը, տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, առնչություն ունի ոստիկանական օպերացիային։ Հրազենային կրակը ոստիկանների ուղղությամբ բացել է կասկածյալ անձը, երբ հասկացել է, որ իրեն հետևում են։ Նմանատիպ օպերացիա է անցկացվում նաև Ֆրանսիայում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածների մեջ է խմբավորման պարագլուխը։ Alpha հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրան անվանում են «Եվրոպայի Էսկոբար»։ Վերջինս մեղադրվում է սպանություններ, թմրանյութերի առքուվաճառք, զենքի անօրինական պահում, կիրառում, վաճառք, մարմնավաճառություն կազմակերպելու մեջ։ Պարագլխին որոնում էին Իսպանիայում և Ֆրանսիայում, իսկ Հունաստանում նա ձերբակալվել է ֆրանսիական կողմի հայցով։ Enikos թերթն էլ հայտնում է, որ խոսքը 57-ամյա Լ. Ս.-ի մասին է, որ եղել է Եվրոպայում վրաց-ռուսական մաֆիայի պարագլուխը։ Ձերբակալվածների մեջ վրացիներ, հայեր և ռուսներ կան։

Նմանատիպ նյութեր