211652_close_icon
views-count2596 դիտում article-date 12:03 18-04-2018

Ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում. Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել եզդիների Նոր տարվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել եզդիների Նոր տարվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ եզդիների Նոր տարվա` Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի) առթիվ: Դարեր շարունակ ապրելով հայերի հետ կողք կողքի և այսօր էլ լինելով ամենակուռ ու գործունյա համայնքներից մեկը, դուք ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում: Մեր ժողովուրդները, համատեղ, բազում փորձությունների միջով են անցնել, կիսել են մեկմեկու թե՛ տխրությունը, և թե՛ հաջողությունները՝ վերահաստատելով, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ի սկզբանե եղել ու մնում է անկեղծ և անշահախնդիր: Բազմիցս եք ապացուցել, որ հայաստանաբնակ եզդիների համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, որի հզորացման ու շենացման գործում շարունակում եք ունենալ ձեր ուրույն ներդրումը: Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, նաև ամենայն բարիք՝ եզդիական ողջ համայնքին»:

Նմանատիպ նյութեր