211652_close_icon
views-count3439 դիտում article-date 10:25 18-04-2018

Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը՝ Բարբարա Բուշը

Ջորջ Բուշ-ավագի կինը Բարբարան մահացել է ԱՄՆ-ում 92 տարեկանում: Ամուսնու՝ ԱՄՆ 41-րդ նախագահի անունից տարածված հայտարարության մեջ նրա մասին ասված է՝ «ընտանեկան կրթվածության անկոտրում ջատագով»: Նա երկար տարիներ ակտիվորեն զբաղվել է կրթական ծրագրերի մշակմամբ: Բարբարա Բուշը ամերիկյան երկու նախագահների կինը և մայրն է, պատմության մեջ միակ կին, որը ներկա է եղել և ամուսնուն և որդու երդմնակալության արարողություններին: Նա տևական ժամանակ հիվանդանոցում էր, իսկ օրերս հրաժարվել էր բժշկական օգնությունից, հայտարարելով, որ ուզում է վերջին օրերը անցկացնել ընտանիքի հետ:

Նմանատիպ նյութեր