211652_close_icon
views-count6686 դիտում article-date 09:54 18-04-2018

Սերգեյ Բագրատյանի կենդանի դասը՝ ինչպես պետք է քաղաքական գործիչը ընդամենը մի քանի րոպեում հրաժարվի իր համոզմունքներից. «Ժամանակ». aravot.am

«Ծառուկյան» դաշինքի քաղաքական դպրոցի ղեկավար նշանակված Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ-ում տվեց առաջին դասը: Բագրատյանը մի քանի օր շարունակ հայտարարում էր, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր խմբակցություն է, և չի կարող ընդդիմությունը քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Նա գրեթե մինչև վերջին պահը այս քաղաքագիտական համոզմանն էր, սակայն քվեարկությունից ընդամենը մի քանի րոպե առաջ թռավ դահլիճից՝ չմասնակցելով քվեարկությանը: Սա քաղաքական դպրոցի ղեկավարի կենդանի դասն էր՝ ինչպես պետք է քաղաքական գործիչը ընդամենը մի քանի րոպեում հրաժարվի իր համոզմունքներից և ամենավճռական պահին ընդդիմությունից թռնի իշխանության ճամբար թեմայով: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/18/950211/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր