211652_close_icon
views-count3381 դիտում article-date 12:42 18-04-2018

Նեթանյահուն Սիրիայում հարվածներ հասցնելուց առաջ ձեռք է բերել Թրամփի համաձայնությունը. WSJ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սիրիայում հարվածներ հասցնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և միայն դրանից հետո է ապրիլի 9-ին հրաման արձակել հարվածներ հասցնել Հոմս նահանգում տեղակայված ավիաբազային։ Այդ մասին գրում է The Wall Street Jօurnal թերթը՝ իր աղբյուրներին հղումով։ Թերթի տվյալներով՝ Նեթանյահուն հրամանը տվել է այն բանից հետո, երբ նշված ավիաբազա է տեղափոխվել իրանական ՀՕՊ համակարգ։ Վերացվել է նաև այն անգարը, որում իրանական անօդաչուներ էին գտնվում։

Նմանատիպ նյութեր