211652_close_icon
views-count7379 դիտում article-date 09:02 18-04-2018

ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ մետրոյով էին գնացել ԱԺ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ՝ միասին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների` կոնկրետ ժամի նրանց համար հատուկ գնացք է աշխատել: Բանն այն է, որ Երևանում բողոքի ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, և պատգամավորները որոշել են այսպես հաղթահարել պատնեշը, այլապես մտավախություն է եղել, որ եթե ոստիկաններն իրենց մեքենաների առաջ բացեն ճանապարհը, ցուցարարներն էլ կարող են գրոհել: Մեկ փաստ էլ. ԱԺ մի շարք աշխատակիցներ, մասնավորապես ԱԺ պատգամավորների օգնականներից մի քանիսը խորհրդարան են գնացել գիշերը ժամը 4-ի սահմաններում` իրավիճակը ներսից հասկանալու և իրենց ղեկավարներին ներկայացնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր