211652_close_icon
views-count2438 դիտում article-date 23:17 17-04-2018

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Ապրիլի 17-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 17/1 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացիները մնացել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Ա.-ին (ծնված 1966 թ.), Ք. Վ.-ին (ծնված 1991 թ.) և Տ. Վ.-ին (ծնված 2002 թ.) դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր