211652_close_icon
views-count33318 դիտում article-date 23:05 17-04-2018

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ

[b]Հայտարարություն[/b] «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, լինելով ապաքաղաքական մարմին, երբևէ որևէ ձևաչափով չի ներգրավվել և ներգրավելու որևէ քաղաքական գործընթացի, միևնույն ժամանակ կազմակերպության ցանկացած անդամ, համակիր կամ աջակից, ազատ է արտահայտելու սեփական կարծիքն ու դիրքորոշումը։ Վերջին օրերում քաղաքում տեղի են ունենում գործընթացներ, նաև մասնակցում են Կազմակերպության անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնցից մեկը այսօր բերման է ենթարկվել, առանց հիմքի և օրենքի խախտմամբ Ոստիկանության բաժանմունքում պահվել մոտ 8-9 ժամ, ում նաև չեն հատկացրել բերման ենթարկելու մասին կազմված արձանագրության պատճեն, ինչպես նաև մեր անդամ աղջիկներից մեկի և նրան ուղեցկող մեկ այլ աղջկա նկատմամբ, կիրառվել է անհամաչափ ուժ, նրանց փորձելով բերման ենթարկել, ինչի արդյունքում աղջիկներից մեկին մի քանի ոստիկան գցել են գետնին։ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ Ոստիկանությանը և համապատասխան իրավապահ մարմիններին չանցնել օրենքի և մարդկանց փոխհարաբերությունների սահմանները, հակառակ դեպքում Կազմակերպությունը պատրաստ է, օրենքով սահմանված կարգով, պաշտպանել անդամների իրավունքները։

Նմանատիպ նյութեր