211652_close_icon
views-count4108 դիտում article-date 21:16 17-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 11 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 4, յուրացման կամ վատնման և խարդախության 2-ական, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության և պաշտոնական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր