211652_close_icon
views-count6293 դիտում article-date 22:33 17-04-2018

Մայիսի 9-ին Ստեփանակերտում աննախադեպ համերգ է կայանալու

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու Համահայկական նվագախմբի համերգը, որն աննախադեպ է լինելու մասնակիցների քանակի, ձևաչափի ու ծրագրի առումով: Այս մասին ‹‹[url=http://artsakhpress.am/arm/news/84640/mayisi-9-in-stepanakertum-annakhadep-hamerg-e-kayanalu.html]Արցախպրես[/url]››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի քարտուղար Նարե Նիկողոսյանը՝ մանրամասնելով, որ Համահայկական նվագախումբը, 21 երկրներից 87 հայ երաժիշտների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի երգչախմբերի հետ համատեղ, համերգային ծրագրով հանդես գալով Ստեփանակերտում կմիավորի դասական և փոփ երաժշտության այնպիսի կատարողների, ինչպիսիք են Լիպարիտ Ավետիսյանը, Գուրգեն Բավեյանը, Հովհաննես Այվազյանը, Պերճ Քարազյանը, Ջուլիետտա Ալեքսանյանը, Մհերը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը, Նաիրի Գասպարյանը, Արտակ Ստեփանյանը, Տիգրան Քաղվեջյանը, Դանիել Մելքոնյանը և Կամո Սեյրանյանը: Նրա խոսքով՝ համերգին մասնակցելու նպատակով միավորվել են Հայաստանի և Արցախի լավագույն երգչախմբերը և համույթները, այդ թվում` «Հովեր», Հայաստանի, Երևանի պետական կամերային, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի, Արցախի և Մռակած պետական կամերային երգչախմբերը, Արցախի պետական ջազ նվագախումբը, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը և Արցախի պարի պետական անսամբլը: Նշենք, որ Համահայկական նվագախմբում ընդգրկվել են աշխարհի լավագույն և առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ, ինչպես Նյուրմբերգի, Մոսկվայի Չայկովսկու անվան, Տորոնտոյի, Պորտուգալիայի սիմֆոնիկները, Դամասկոսի, Օվիեդոյի, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկները, Տոկիոյի ԻլյումինԱրթ և Լիբանանի, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկները, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբը, Բելգիայի ազգայինը, Մեքլենբուրգի պետական կապելլան, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկը, Արցախի կամերային նվագախումբը, Հոնոլուլույի սիմֆոնիկը, Մանհայմի «Մոցարտ» նվագախումբը, Radio France-ի ազգային սիմֆոնիկը, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկը, Քոբուրգի Landestheater-ը և այլն: Նվագախումբը կղեկավարեն՝ Էդուարդ Թոփչյանը, Վահան Մարտիրոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը և Գևորգ Մուրադյանը: Համահայկական նվագախմբի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: Հատուկ նախագծի համար Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով գրվել են նոր ստեղծագործություններ. Տիգրան Մանսուրյան՝ «Վերածննդից հաղթանակ» և Ռոբերտ Ամիրխանյան` «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Կհնչեն նաև Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Դեն Յեսսիանի, Տիգրան Չուխաջյանի, Արմեն Սմբատյանի, Ավետիս Բերբերյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Արթուր Գրիգորյանի և Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործություններից:

Նմանատիպ նյութեր