211652_close_icon
views-count14078 դիտում article-date 19:00 17-04-2018

Մատուռ ու կանաչապատ գոտիներ ստեղծողներն ասում են՝ «Եթե չինովնիկները չեն օգնում, թող գոնե չխանգարեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբկիրի զբոսայգին Երևանի գողտրիկ և ուրույն անկյուններից մեկն է իր պատմությամբ, ծառերով, հուշարձաններով, հարևան շինություններով և հարակից փողոցների բնակիչների վարք ու բարքով: 90-ական թվականների մութ և ցուրտ տարիների, ձմեռվա սառնամանիքների օրերին՝ -20 ջերմաստիճանի պայմաններում, այստեղի բնակիչները հերթափոխով պահակություն էին իրականացնում, որպեսզի ծառեր չհատվեն: Այդպիսով այգին ապրեց: Ոմանք այգին «Մալականի սադ»-են անվանում, քանի որ այն, տեղում բնակվող մոլոկան ռուսների սիրելի վայրերից մեկն է: Այստեղ նրանք հաճախ են հավաքվում, պետք եկած պահին, նաև տիրություն են անում, խնամում ու մասնակցում բարեկարգման և մաքրման աշխատանքներին: 2017-ի դեկտեմբերի 16-ին, «Մալականի» այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղի ունեցավ տեղի բնակիչներից Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների ջանքերով կառուցված [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/16/1084827/]«Սուրբ Աստվածածին» մատուռի օրհունթյան ու անվանակոչության արարողությունը[/url]: 2018-ի գարնան գալուն պես, Արամ Մարգարյանն ու նրա ընկերները, իրենց ուժերի ներածի չափով, վերսկսեցին տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք նույնպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ուշադրության կենտրոնում են: Ա. Մարգարյանի և ազգությամբ ռուս, մոլոկան Միխայիլ Շուբինի ջանքերով այգում տնկվել են բազմաթիվ թանկարժեք ծառեր՝ կեչիներ և եղևնիներ, այգում տեղադրվել է ճոճանակ: Բարեկարգվեցին ու կուտակված աղբից ազատվեցին այգու հարևան տարածքներից ևս մի քանիսը: Մաքրվել է նաև Հայ-Ռուսական համալսարանի հարևանությամբ, Մալխասյանց (Ռիգայի) և Համո Սահյանի (Կովկասյան) փողոցների խաչմերուկում գտնվող աղբակույտի բլուրն ու հավասարեցվել հողին: Ա Մարգարյանն ու նրա ընկերներն այստեղ ցանկանում են կանաչ գոտի ստեղծել ու ցայտաղբյուր տեղադրել, իսկ մեծ ու փոքր չինովնիկների մասին՝ ասում են.«եթե չեն օգնում, թող գոնե չխանգարեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր