211652_close_icon
views-count4213 դիտում article-date 18:36 17-04-2018

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

Այսօր՝ ապրիլի 17-ին, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, երկուստեք ընդգծվել է հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր