211652_close_icon
views-count19521 դիտում article-date 15:41 17-04-2018

Փաշինյան. «Մեր նպատակն է կաթվածահար անել կառավարության աշխատանքը». aravot.am

Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր երեկոյան ժամը վեցին հանրահավաք են անցկացնելու Հանրապետության հրապարակում, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/17/950040/]aravot.am[/url]-ը։ «Այսօր Հանրապետության հրապարակը պետք է լցնենք»,-ասաց Փաշինյանը: Նա նստացույցի համար կամավորների էր հրավիրում, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեի բոլոր մուտքերը փակեն: Մի քանիսը ՊԵԿ շենքի տարբեր մուտքերի մոտ մնացին: Փաշինյանը նրանց ասաց, որ երբ դռները բացվեն՝ ներս մտնեն կամ դռների արանքում պառկեն: Փաշինյանը ՊԵԿ քննչական վարչության շենքի մուտքի մոտ նստացույցի համար կամավորներ էր փնտրում: «Ժողովուրդ, մի տասը հոգի, ո՞վ կգա կամավոր»: Արձագանք չեղավ, ապա Փաշինյանն ասաց՝«Դե լավ, որ ուրիշ նստող չկա, ես կնստեմ», որից հետո մի քանի ցուցարարներ միացան Փաշինյանին: Նա թելադրեց կանոնները՝ «Հենց դռները բացվում են՝ պառկում եք դռների արանքում, մյուսներին կանչում եք, մտնում են ներս, ներսում նստացույց են անում: Ոչ մի բռնություն, ոչ մի բան չենք ջարդում, ոչ մեկի հասցեին թթու խոսք չենք ասում»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/17/950040/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր