211652_close_icon
views-count6097 դիտում article-date 12:50 17-04-2018

Բրիտանական ոստիկանությունը մրցավար Օլիվերին պահակախումբ է հատկացրել

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղի (1:3) գլխավոր մրցավար Մայլք Օլիվերին սպառնալիքներ են տեղում: Խաղից հետո Օլիվերն ու իր կինը սկսել են տհաճ հաղորդագրություններ ստանալ, այդ թվում՝ հաշվեհարդար տեսնելու: «ՈւԵՖԱ-ն դատապարտում է մրցավարի ու նրա ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքները: Մեր մշտական կապի մեջ են Մայքլի հետ, պատրաստ ենք նրան ամեն ինչով աջակցել: Ակնկալում ենք, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն նրանց դեմ, ովքեր սոցցանցերում անթույլատրելի վարքագիծ են դրսևորում», նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: Նշենք, որ բրիտանական ոստիկանությունը Օլիվերին պահակախումբ է հատկացրել:

Նմանատիպ նյութեր