211652_close_icon
views-count5327 դիտում article-date 10:09 17-04-2018

Երեկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին չի հաջողվել աշխատանքի հասնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով` երեկ ընդդիմադիրների կող­մից մայրաքաղաքի խոշոր փողոցները փակելու հետևանքով աշխատանքի հասնել չի հաջողվել նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետ­յանին: Երբ Կարապետյանը Մոնումեն­տում գտնվող իր առանձնատնից մեքե­նայով դուրս է եկել, ճանապարհին հայտնվել է փակուղու մեջ, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի վար­չապետության դեմ պայքարող քաղա­քացիները փակել էին մի շարք կենտրոնական փողոցներ: Հերացի փո­ղոցում բախվելով այս փաստին` վարչապետի պաշտոնակատարն իրեն սպա­սարկող մեքենայով առաջին համալսա­րանական հիվանդանոցի բակով մի կերպ կարողացել է հետ վերադառնալ տուն: Այսպիսով` Կարապետյա­նին չի հաջողվել հասնել աշխատանքի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր