211652_close_icon
views-count5458 դիտում article-date 20:22 16-04-2018

ԱԻՆ-ը ստուգումներ է իրականացնում «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ: Այսօր ստուգումներ են սկսվել Վաղարշ և որդիներ կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի շինության տարածքում: Ստուգման արդյունքում ընկերությանը կտրվեն կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերը հանձնելուց որոշ ժամանակ հետո կիրականացվի կրկնակի ստուգայց, և եթե պարզվի, որ թերությունները վերացված չեն, այդ դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի: Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր