211652_close_icon
views-count26946 դիտում article-date 18:59 16-04-2018

Հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան, որից մեկը վիրահատվում է. ԱՆ. Tert.am

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից: Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։ Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր