211652_close_icon
views-count23668 դիտում article-date 20:08 16-04-2018

Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված գերմաներեն լեզվին. ներկաների մեջ էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված գերմաներեն լեզվին։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Շիրակի մարպզետ Արթուր Խաչատրյանը, հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, կրթության վարչության պետ Գ. Ղումաշյանը, ինչպես նաև գյուղապետ Ս. Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, ուսուցչական ողջ կազմը և դպրոցի աշակերտները։ Վրջիններս շատ բարձր մակարդակով ներկայացրին գերմաներենի իրենց գիտելիքները հյուրերին։ Նրանք ասմունքեցին գերմանացի հայտնի գրողների ստեղծագործություններ, կատարեցին երգեր ու պար՝ կրկին նվիրված գերմաներեն լեզվին։ Դեսպան Քիսլերը հիացմունքով նշեց, որ երեխաները բարձր պատրաստվածություն ունեն, իր շնորկալությունը հայտնեց բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար և առաջարկեց համագործակցություն ծավալել դպրոցի հետ՝ զարգացնելու համար գերմաներենը հայ մանուկների մոտ։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր