211652_close_icon
views-count3681 դիտում article-date 20:00 16-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 14-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, յուրացման կամ վատնման 9, անձնական ունեցվածքի գողության 4, խարդախության 3, անձի առևանգման, պետական հասարակական գողության, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման և խուլիգանության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք: Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր