211652_close_icon
views-count17143 դիտում article-date 15:23 16-04-2018

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ–ն ներկայացնող պատգամավորները հանրահավաքի մասնակիցների ուղեկցությամբ շարժվեցին դեպի ԱԺ, Tert.am

Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ երեկոյան, երբ ձեռնարկում էին «փակիր փողոցը» շատերը թերահավատորեն էին մոտենում դրան, բայց ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ ՀՀ ապագան կանգնած է մեկ մարդուց և այդ մեկ մարդը` դու ես, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]Tert.am[/url]-ը։ «Ես ուզում եմ հարգանքի և խոնարհումի տուրքս մատուցել մեր ուսանողներին, ովքեր դուրս եկան փողոց և տեր կանգնեցին իրենց հաղթանակին, տեր կանգնեցին իրենց իրավունքին, իրենց հայրենիքին»,-ասաց նա և նաև հարգանքի տուրքը խոնարհումը մատուցեց այն մարդկանց, ովքեր փակեցին Արշակունյաց պողոտան, Թումանյան պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը, Ազատության պողոտան, Օրբելին, Կոմիտասը և մյուս փողոցները: Նա նշեց, որ Հայաստանում վարչապետ չի լինելու Սերժ Սարգսյանը, իշխանությունը «հանրապետական» կուսակցությունը չի լինելու այլ իշխանությունը լինելու է ժողովրդին, քաղաքացին: «Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամը հիմա է: Շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց և տեր եք կանգնում ձեր հաղթանակին, իրավունքին, հայրենիքին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտային և զարմանալի տեսարանի ականատեսը դարձա: «Իմ աշխատավայրի ճանապարհը իմ համար փակ էր, իմ աշխատավայրի ԱԺ–ն է և դուք եք տվել այս վայրը ինձ»,-ասաց նա և նշեց, որ ժողովրդի ուղեկցությամբ չորս պատգամավորները գնալու են աշխատավայր: Նա նաև նշեց, որ ոստիկանությունը իրենց եղբայրներն են և իրենց ձեռքերում չկա քար, ագրեսիվություն, ատելություն, ագրեսիվություն, կա միայն սեր: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր