211652_close_icon
views-count12004 դիտում article-date 15:21 16-04-2018

Արսեն Վենգեր. ԱՊԼ-ը վատ, շատ վատ որոշում կայացրեց

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի որոշումը՝ հաջորդ մրցաշրջանում տեսակրկնապատկերների համակարգ չմտցնելու վերաբերյալ: «Ցավոք, լիգան հրաժարվեց տեսակրկնապատկերների համակարգի ներդրումից: Անձամբ ես գտնում եմ, որ դա վատ, շատ վատ որոշում էր: Պրեմիեր լիգայում բազմաթիվ առաջադեմ մտածող մարդիկ են աշխատում, նրանք ցանկանում եմ ամբողջ Եվրոպայից առռաջ լինել: Այդ որոշումով մենք մեզ ետ գլորեցինք: Այս մրցաշրջանի յուրաքանչյուր կարևոր խաղում սխալներ են եղել, որոնցից հնարավոր կլիներ համակարգի առկայության դեպքում խուսափել, հատկապես՝ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղերի ժամանակ: Երիտասարդ սերունդը արդեն սովորել է տեսակրկնություններին: Նրանք կարող ենք մեզանից դեմքով շրջվել, քանի որ ամբողջ աշխարհն արդեն կիրառում է համակարգը», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր