211652_close_icon
views-count4643 դիտում article-date 13:07 16-04-2018

Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչների

Ապրիլի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախում գտնվող ՀՀ գիտության ու մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ՊԲ հրամանատարը արժևորել է նախաձեռնությունը, ներկայացրել ՊԲ-ում իրականացված ու շարունակվող գործընթացների համալիրը՝ նշելով, որ հասարակության ցանկացած խավի և առանձնապես մտավորականության աջակցությունը կարևոր է ու բարձր է գնահատվում զինվորականության կողմից: Բանակի հրամանատարի հետ հանդիպումից հետո մտավորականները հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված դասախոսություններ են ընթերցել բանակի զորամասերում: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր