24590 դիտում
10:09 16-04-2018
Փաշինյանը պառկել էր 47 համարի ավտոբուսի տակ. «Պառկե՛ք անիվների տակ». Aravot.am
Ֆրանսիայի հրապարակում նստացույցը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում ցուցարարների հետ ցույց էր անում, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/16/949496/]Aravot.am[/url]-ը։
Նա պառկել էր Եռաբլուրից Քանաքեռ շարժվող 47 համարի երթուղային ավտոբուսի տակ եւ թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ուղեւորները դժգոհում էին, փորձում էին Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, Փաշինյանը պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ուղեւորներից մեկը դժգոհեց, որ երեխային դասի է տանում. «Խի՞ պիտի ուսումը տուժի»: Փաշինյանը պատասխանեց՝ ուսումը մեկ-երկու օրով չի տուժի»:
Նա խորհուրդ տվեց դասադուլ անել: Ուղեւորներից մեկն էլ վիճեց՝ «Մեկ ա, ոչ մի բան չի փոխվելու, հելի գնա՛»:
Փաշինյանը չհամաձայնեց՝ «Շատ բան ա փոխվելու»: Երթուղայինի մեջ նաեւ զինվորականներ կային, նրանք ասացին, որ ուշանում են, ոտքով ո՞նց հասնեն Քանաքեռ. «Սահման ենք գնում մենք»: Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ է սահման գնացել: Զինվորականների խոսքով՝ «Ծառայության ենք մենք, թող գնանք»: Փաշինյանը հորդորեց մեքենայով գնալ, երթուղայինի առաջը փակ է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/16/949496/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
11:06 15-04-2023
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին և կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը
7487 դիտում
21:48 20-02-2017
Չինաստանում 8-ամյա երեխան հայտնվել է ավտոբուսի անիվների տակ և ողջ մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3068 դիտում
21:59 21-07-2016
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» կխաղա 22 համարի, իսկ Իբրահիմովիչը` 9 համարի ներքո
Այս բաժնից
781 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
559 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան