211652_close_icon
views-count11814 դիտում article-date 10:03 16-04-2018

Մետրոպոլիտենի գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր