211652_close_icon
views-count10990 դիտում article-date 19:58 15-04-2018

Անգլիայի առաջնություն. «Արսենալը» պարտվեց «Նյուքասլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Արսենալին»: Լոնդոնյան ակումբը, որը ուշք ու մտքով վաղուց Եվրոպայի լիգայում է, շատ արագ բացեց խաղի հաշիվը. 15-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Լյակազետը: Դրանից հետո առավելությունն անցավ «Նյուքասլին», որը պարբերաբար գոլային պահեր էր ստեղծում: 30-րդ րոպեին Պերեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին նույն Պերեսի հիանալի փոխանցումից հետո Ռիչին խփեց երկրորդ և հաղթական գնդակը՝ 2:1: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով շարունակում է բաց թողնել «Արսենալի» հանդիպումները: Այս պարտությունից հետո «Արսենալը» 54 միավորով մնաց 6-րդ տեղում, նրան 2 միավորով զիջում է «Բերնլին»: [b]Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր [/b] «Նյուքասլ» - «Արսենալ»՝ 2:1 Այոսե Պերես, 29, Մեթ Ռիչի, 68 – Ալեքսանդր Լյակազետ, 14
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր