Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ. Tert.am
2018.04.15 18:48


Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Այս մասին Tert.am-ին հայտնել է սահմանամերձ համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
Նա նշել է, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:
Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
