211652_close_icon
views-count5977 դիտում article-date 15:50 15-04-2018

Ունենք համատարած համակրանք ՀՀ-ում և Սփյուռքում ու դա պետք է վերածենք գործողության. Նիկոլ Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Tert.am

Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ հայտարարել էին գործողությունների ծրագիր՝ «14+4», 14-ը քայլարշավն էր, իսկ 4-ը՝ Երևանում իրենց օրերը, արդեն 3 օր է՝ Երևանում են: «Երեկ ավարտվեց մեր գործողությունների առաջին փուլը, և ես կարծում եմ, որ այն ավարտվեց լրջագույն հաջողությամբ»,- ասաց նա: Նա նկատեց, որ հնարավոր է հարց առաջանա, թե ինչ հաջողության մասին է խոսում՝ երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ հրապարակում ներկա չեն: «Հաջողությունը հետևյալն է: «14+4»-ի ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ մենք ունենք համատարած աջակցություն ու համակրանք Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում»,- ասաց նա։ Պատգամավորը նաև նշեց, որ այդ համակրանքն արտահայտվում է հրապարակում ներկա լինող ամենատարբեր տարիքի, զբաղմունքի, սոցիալական կարգավիճակի, տարբեր մարզերի մարդկանց ներկայությամբ: Ըստ նրա՝ դա նկատվել է նաև սոցիալական ցանցերում՝ իրենց մոնիտորինգի ընթացքում: Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանից և Սփյուռքից: «Մենք ունենք հանրության լրջագույն համակրանք, պետք է արձանագրենք և անենք հետևյալը՝ հանրային համընդհանուր համակրանքը պետք է վերածենք հանրային համընդհանուր գործողության»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/15/france-square/2663337]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր