211652_close_icon
views-count98003 դիտում article-date 13:07 15-04-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 27-ամյա վարորդը ВАЗ 2115-ով բախվել է հսկայական քարերին և 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. նրան հիվանդանոց է տեղափոխել գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գարիկ Սադոյանը Մարգարա–Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2115 մակնիշի 35 FG 154 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սադոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանի գլխավորությամբ և հիվանդանոց է տեղափոխել գյուղապետը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ճանապարհին արդեն վիրավորը տեղափոխվել է վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի հետաքննիչներ Էդգար Ավդալյանն ու Հայկ Վարդանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել նույն վարչության ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ս. Սուքիասյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր