211652_close_icon
views-count5816 դիտում article-date 09:50 15-04-2018

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 338-340-րդ կիլոմետրերին առկա է մառախուղ՝ թույլ տեսանելիությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 338-340-րդ կիլոմետրերին առկա է մառախուղ՝ թույլ տեսանելիությամբ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր