211652_close_icon
views-count12190 դիտում article-date 23:33 14-04-2018

ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը՝ Սիրիայի դեմ ագրեսիան դադարեցնելու հարցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որով դատապարտվում էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածը Սիրիային, և պահանջում դադարեցնել մերձավորարևելյան երկրի դեմ ագրեսիան: Բանաձևի նախագիծը աջակցել էին երեք երկիր. Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան: 8 երկիր դեմ են քվեարկել, որոնց թվում էին Սիրիայի դեմ հարվածն իրականացրած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն: Եվս չորս երկիր, այդ թվում՝ Ղազախստանը, ձեռնպահ են մնացել: Փաստաթղթում Ռուսաստանը առաջարկել էր «դատապարտել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիան Սիրիայի դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտումով»: Նախագծի հեղինակները պահանջում էին, որպեսզի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները անհապաղ դադարեցնեին ագրեսիան և պայմաններ ստեղծել՝ Դումայում քիմական հարձակման մասին փաստերը ուսումնասիրող առաքելության աշխատանքը ապահովելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր