211652_close_icon
views-count13423 դիտում article-date 19:42 14-04-2018

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Ուղիղ միացում

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնությանը միացել է «Միավորված կոմունիստական կուսակցությունը», իսկ մինչ այդ միացել էին «Նոր ժամանակներ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով խոսեց արտագաղթի մասին և նշեց, որ լավ օրից չեն մարդիկ արտագաղթում: Լևոն Բարսեղյանը համախմբման կոչ արեց բոլորին: «Սրտանց կոչ եմ անում բոլորին քաղաքացիներին, քաղաքական ուժերին, կուսակցություններին մի կողմ դնել գժտությունները, վեճերը, հակասությունները, երբեմն թշնամանքները, գալ հավաքվել այստեղ»,-ասաց նա: Անդրադառնալով խորհրդարանական կուսակցություններին և մասնավորապես «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություներին` «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, նա խոսքն ուղղեց իր վաղեմի ընկերներին և ծանոթներին` Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, Մանե Թանդիլյանին. «Հարգելիներս ամբողջությամբ հասկանալով ձեր դիրքորոշումը կոչ եմ անում գալ միանալ ժողովրդին, այստեղ են այն մարդիկ, ովքեր ձեզ քվե են տվել»: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/14/protest/2662677]Tert.am[/url]-ում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր