211652_close_icon
views-count7105 դիտում article-date 21:40 14-04-2018

Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին Չեխիայի իրավապահների կողմից հետախուզվողին

Ապրիլի 13-ին՝ ժամը 10.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթակվել Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի (խարդախություն) մեղադրանքով հետախուզվող 1979 թ. ծնված Հովհաննես Չ.-ն: Հովհաննես Չ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր