211652_close_icon
views-count6372 դիտում article-date 21:20 14-04-2018

Հարի Լինեկեր. Բուֆոնի վարքագիծը սադրիչ էր

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը մեկնաբանել է սոցանցերում երկրպագուների վիրավորական արտահայտությունները անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերի հասցեին: «Մայքլ Օլիվերի և նրա կնոջ հասցեին վիրավորանքները նողկալի էին: Ես Բուֆոնի մեծ երկրպագուն եմ, սակայն նրա վարքագիծը՝ դա սադրանք էր և այն դուրս է գալիս բոլոր շրջանակներից: Օլիվերն իր աշխատանքն էր կատարում, նրա որոշումները դժվար էր վիճարկել: Հասկանում եմ էմոցիաները, սակայն ժամանակն է թոթափել լարվածությունը, Ջանլուիջի», ասել է Լինեկերը: Հիշեցնենք, որ Մայքլ Օլիվերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան[url=https://shamshyan.com/hy/article/2018/04/12/1093579/] խաղի[/url] (1:3) վերջում 11 մետրանոց նշանակեց, ինչն էլ իրացնելով, մադրիդցիները դուրս եկաբ կիսաեզրափակիչ:

Նմանատիպ նյութեր