211652_close_icon
views-count6505 դիտում article-date 16:13 14-04-2018

ՊԵԿ-ը ապաքաղաքական կառույց է. Մենուա Հարությունյան

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ՊԵԿ-ի օպերատիվ ծառայության աշխատակիցները` համապատասխան հանդերձանքով զինված, օրենքով իրենց վերապահված լիազորություններով` մուտք գործում «Քեթրին գրուպ»-ին պատկանող բիզնես տարածք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քեթրին գրուպ»-ը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանին` կարող ենք արձանագրել, որ այն խոսակցությունները, որ Վարդան Հարությունյանի` ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, հարկային և մաքսային մարմինները բիզնեսին վերաբերում են այլևս բացառապես հավասարության և օբեկտիվության տեսանկյունից, հաշվի չառնելով, թե ովքեր են տվյալ բիզնեսի տերերն ու տանիքները, քաղաքական ինչպիսի ուժի կրողներ են` այլևս իրականություն է: Այս և ՀՀԿ անդամ այլ գործարարների բիզնեսներում պարբերաբար իրականացվող հարկային ստուգումները փաստում են մեկ բան, որ, իսկապես, Վարդան Հարությունյանին հաջողվեց ՊԵԿ-ը դարձնել ապաքաղաքական կառույց, որը հավասար աչքով է նայում բիզնեսին: Դա անչափ կարևոր բարեփոխում է, երբ գործադիր իշխանությունը այլևս թույլ չի տալիս, որպեսզի գործարարները ինտեգրվելով իշխող կուսակցության մեջ` արտոնյալ պայմաններ ունենան և քաղաքական տանիքի տակ պաշտպանվելով` զբաղվեն բիզնեսով: Դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ «Քեթրին գրուպ»-ի պարագայում ինչ խախտումներ կամ թերացումներ է հայտնաբերել ՊԵԿ-ը , բայց քաղաքական մեսիջն ակնհայտ է և ողջունելի, քանզի, երբ խոսում ենք հայաստանյան ներդրումային դաշտն առողջացնելու և նոր ներդրումներ ապահովելու մասին` առաջնային խնդիր է հենց այն, որ ՊԵԿ-ը պետք է լինի ապաքաղաքանացված կառույց և Վարդան Հարությունյանը այս անիրականալի թվացող խնդիրը լուծեց: Երբ խոսում ենք, թե ինչ բարեփոխումներ և փոփոխություններ իրականացրեց Կարեն Կարեպետյանի կառավարությունը` ՊեԿ-ի ապաքաղաքանացումն այդ ռեֆորմների լավագույն օրինակներից է: [url=https://web.facebook.com/menua1/posts/1620341124701623]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր