211652_close_icon
views-count2010 դիտում article-date 15:56 14-04-2018

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգաց­ման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդե­լեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջա­ռող­ջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:

Նմանատիպ նյութեր