11439 դիտում
15:43 14-04-2018
Պուտինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անհապաղ նիստ է հրավիրել
Սիրիայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և եվրոպական մի շարք երկրների մասնակցությամբ իրավիճակի սրման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անհապաղ նիստ է հրավիրել։
Հիշեցնենք, որ այս գիշեր Սիրիայի տարածքում 3 կետերի հրթիռակոծություն է իրականացվել ամերիկյան, ֆրանսիական և բրիտական կործանիչների կողմից։ Հրթիռակոծվել են քիմիական զենքի արտադրության հետ կապ ունեցող օբյեկտներ։
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սիրիայի շուրջ ներկայիս սրված իրավիճակը կործանիչ ազդեցություն է թողնում ողջ միջազգային հարաբերությունների վրա։ Պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնելու, և ծանր պատասխանատվությունն արդեն իսկ կրում է Վաշինգտոնը Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի հետ հաշվեհարդար տեսնելու համար»։
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
14:08 24-07-2015
Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
3744 դիտում
10:41 29-09-2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է հրավիրել. ՏԱՍՍ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել