211652_close_icon
views-count6224 դիտում article-date 14:38 14-04-2018

Սիրիայում քիմիական զենքի կիրառումը գազանի արած հանցագործություն է. Թրամփ

Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդու արարքներ չեն, այլ գազանի կողմից արված հանցագործություններ: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/929934.html]«Արմենպրես»-ը[/url], ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ նախօրեին սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման արդյունքում ԱՄՆ-ի կատարած 58 ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է սիրիական օդուժի շուրջ 20 տոկոսը: «Մեր քայլերի նպատակը քիմիական զենքի արտադրության, տարածման և կիրառման դեմ հստակ զսպող մեխանիզմ սահմանելն է: Մենք պատրաստ ենք այս պատասխանը կայուն դարձնել մինչև սիրիական իշխանությունները դադարեցնեն արգելված քիմիական զենքերի կիրառումը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: Դիմելով Իրանին և Ռուսաստանին՝ Թրամփը հարց է տվել. «ո՞ր երկիրն է ուզում նման ընկերներ ունենալ»: Նա շեշտել է, որ քիմիական զենք կիրառումը վկայում է այն մասին, որ 2013թ-ին Ռուսաստանը ձախողել է Սիրիայում առկա քիմիական զենքի տարհանումն ու վերացումը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]Հիշեցնենք[/url], որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակել են 30 հրթիռ:

Նմանատիպ նյութեր